BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Բազե» հավաքում կկազմավորվի լրագրողների ջոկատ. ընդունվում են հայտեր

«Բազե» հավաքում կկազմավորվի լրագրողների ջոկատ. ընդունվում են հայտեր
17.06.2014 | 12:20

Օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում անցկացվելիք «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում լրագրողների առաջարկով կկազմավորվի նաև լրագրողների ջոկատ։ Ջոկատի անդամները հավաքի ընթացքում պետք է մրցեն հետևյալ մրցութային միջոցառումներում՝ սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, ձեռքի ուժ, մինի ֆուտբոլ, ազգային խաղեր, հրաձգություն, լող, երգ, պար, նորաձևություն, նկարչություն, բրեյն ռինգ, «Բազե բանալի»։

Ջոկատները բաղկացած են 9 մասնակցից, այդ թվում` համապատասխան ջոկատի ղեկավարը: Ջոկատի կազմում պետք է ընդգրկված լինի առնվազն 4 աղջիկ: Մասնակիցների տարիքը 18-30-ն է:
Հավաքի ընթացքում սպասվում են նաև հետաքրքիր հանդիպումներով, քննարկումներով լի օրեր։
Բոլոր այն լրագրողները, ովքեր ցանկանում են ընդգրկվել «Բազե-2014»-ի լրագրողների ջոկատում, կարող են դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն (հեռ.՝ 010545802 (ներքին՝ 16), 093517112)։ Ջոկատի անդամների ընտրությունը կկատարեն լրագրողները։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 28-ը։

Դիտվել է՝ 1649

Մեկնաբանություններ